copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 18-01-2022

ԱՄՆ-ն ու  ԵՄ-ն հրաժարվել են Ռուսաստանը SWIFT-ից անջատելու գաղափարից. Handelsblatt

Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ն այլևս չեն քննարկում որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից երկրի անջատումը, հաղորդում է Handelsblatt գերմանական պարբերականը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։

Դրա փոխարեն քննարկվում է հասցեական տնտեսական պատժամիջոցների սահմանումը ռուսական խոշոր բանկերի դեմ։

Ինչպես գրում է թերթը՝ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից կարող է հանգեցնել կարճաժամկետ հեռանկարում ֆինանսական շուկաների ապակայունացման և «միջնաժամկետ հեռանկարում նպաստել այլընտրանքային վճարային ենթակառուցվածքի զարգացմանը, որում այլևս չի գերիշխի Արևմուտքը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին