Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:36 18-01-2022

ԵՄ-ն չի կարող միջամտել Ղազախստանի իրադարձություններին. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքով, Բրյուսելը չի ​​կարող միջամտել Ղազախստանի իրադարձություններին, մինչդեռ Մոսկվան նման հնարավորություններ ունի։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու հնարավորություն չունի, սակայն նման հնարավորություն ունի ռուսական կողմը, քանի որ այդ երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են:

«Ղազախստանը օգնության համար դիմել է ՌԴ իշխանություններին այդ դաշինքի շրջանակում»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ