Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:30 17-01-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետին հարցաքննել են լոքդաունի ընթացքում կազմակերպված երեկույթների կապակցությամբ

The Telegraph թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ իրավապահ մարմինները նախօրեին հարցաքննել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ կարանտինային սահմանափակումների ընթացքում Դաունինգ սթրիթում կազմակերպված խնջույքների կապակցությամբ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ջոնսոնը ավագ պետական ​​ծառայող Սյու Գրեյին հայտնել է իր ունեցած ողջ տեղեկատվությունը։ Թերթը չի հայտնում, թե ինչ խնջույքների մասին է գնացել խոսքը և գործի այլ մանրամասներ։ Ենթադրյալ խախտումների շուրջ ստեղծված իրավիճակի մասին զեկույցը կհրապարակվի այս շաբաթ։

Պարբերականը նշում է, որ երկրի վարչապետի շրջապատը նախատեսում է պատասխաններ տալ հետաքննության բոլոր փաստարկներին, ինչպես նաև խոստանում է «վերանայել ալկոհոլ օգտագործելու մշակույթը»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ