copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:12 17-01-2022

Քաթարում նորածին երեխան մահացել է կորոնավիրուսից

Քաթարում երեք շաբաթական երեխա է մահացել կորոնավիրուսի հետ կապված բարդություններից։ Այս մասին Twitter-ում հայտնել է էմիրության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Առողջապահության նախարարությունը ցավով հայտնում է, որ երեք շաբաթական երեխան մահացել է COVID-19-ի հետ կապված ծանր վարակից: Երեխան այլ, մասնավորապես՝ ժառանգական հիվանդություններ չի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նաև նշել է, որ համավարակի սկզբից ի վեր սա երկրում COVID-19-ով վարակված նորածինների շրջանում մահվան երկրորդ դեպքն է։

Ըստ իշխանությունների, վերջերս Քաթարում աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը, որի հետ կապված բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հղիներին, հորդորում են երեք քովիդ-ներարկում ստանալ։

2.7 միլիոն բնակչություն ունեցող Քաթարում կորոնավիրուսով վարակվել է 299242 բնակիչ, որից 258017-ն արդեն ապաքինվել է, իսկ 626-ը մահացել է հիվանդության հետևանքներից։ Այս պահին երկրում COVID-19-ի 40600 ակտիվ դեպք է գրանցվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ