Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 15-01-2022

Գիտնականները գտել են բույս, որը «վայրկենապես» ոչնչացնում է քաղցրի նկատմամբ հակումը

Գիտնականները գտել են բույս, որը կարող է 29%-ով նվազեցնել շաքարի մակարդակը արյան մեջ և «վայրկենապես» մարել քաղցրի հանդեպ հակումը, հաղորդում է Daily Express-ը:

Պարբերականի հրապարակած հոդվածում հաղորդվում է, որ դիաբետի հիմնական նշաններից մեկը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորման խախտումն է։ Սակայն, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, գոյություն ունի մի բույս, որը կարող է մինչև 29%-ով իջեցնել շաքարի մակարդակը. դա անտառային ջիմնեման է։

Այն փայտային թուփ է՝ ծնունդով Հնդկաստանից, որն աճում է Ասիայում, Աֆրիկայում ​​և Ավստրալիայում, և, ինչպես նշվում է հրապարակման մեջ, այն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ «հազարամյակներ շարունակ», մասնավորապես՝ մալարիայի և օձի խայթոցների բուժման համար: Վերջերս հայտնաբերվել են նաև բույսի հակադիաբետիկ հատկությունները։

Համաձայն հետազոտության, որին հղում է անում Daily Express-ը, շաքարային դիաբետով 22 պացիենտներից հինգը, ովքեր օգտագործել են ջիմնեմա, «կարողացել են դադարեցնել սովորական դեղամիջոցների ընդունումը և պահպանել արյան մեջ գլյուկոզայի հոմեոստազը» բույսի օգտագործման օգնությամբ:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ խաղողի որթը պարունակում է միացություն, որը կոչվում է «հիմնեմիկ թթու» և «հանգցնում է» շաքարի համը և դրանով իսկ ճնշում քաղցրի նկատմամբ հակումը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ