Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:17 15-01-2022

Բոլդուինի հեռախոսը առգրավել են օպերատորի մահվան հետաքննության շրջանակում

Քննիչները առգրավել են դերասան Ալեք Բոլդուինի հեռախոսը՝ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան հետաքննության շրջանակում: Աստղի փաստաբանն ասել է, որ դերասանն ինքնակամ է հանձնել բջջայինը։

Փաստաբանն ընդգծել է, որ իբր իշխանություններին սարքն անհրաժեշտ է հետաքննությունն ավարտելու համար։ Բայց հեռախոսի մեջ հետաքննության հարցերի պատասխանները չկան, քանի որ Բոլդուինը ոչ մի բանում մեղավոր չէ։

Բոլդուինի փաստաբանը հավելել է, որ գլխավոր հարցն այն է, թե ինչպես են մարտական փամփուշտները հայտնվել նկարահանման հրապարակում։ Իսկ դրա պատասխանը դեռ չկա։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Բոլդուինը «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում դրվագի փորձի ժամանակ կրակել էր ատրճանակից։ Զենքը լիցքավորված էր եղել մարտական ​​փամփուշտներով։ Արդյունքում զոհվել էր ծագումով ուկրաինուհի օպերատոր Գալինա Հաթչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզան ծանր վիրավորվել էր։ Դերասանը հայտարարել էր, որ ինքը չի սեղմել ատրճանակի ձգանը, իսկ կրակոցը տեղի է ունեցել ինքնաբերաբար։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի