Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:30 13-01-2022

Ռուանդայի ցեղասպանությունն ազդել է տեղի կանանց և երեխաների ԴՆԹ-ի վրա

Ռուանդայի ցեղասպանությունը, որը վերապրել են նաև հղի կանայք, նրանց և նրանց երեխաների ԴՆԹ-ում հանգեցրել է էպիգենետիկ փոփոխությունների, պարզել են Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները՝ Ռուանդայի իրենց գործընկերների հետ միասին: Այս մասին նրանք պատմել են Epigenomics ամսագրում հրապարակված հոդվածում:

1994 թվականին Ռուանդայի թութսի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել հուտուների կողմից։ Սպանվել է մոտ 800 հազար թութսի (ընդհանուր առմամբ մահացել է մինչև 1,1 մլն մարդ՝ երկրի բնակչության մոտ 20%-ը), եղել են նաև զանգվածային բռնաբարություններ, ավերվել են ենթակառուցվածքները, ինչը հանգեցրել է ծանր տնտեսական հետևանքների։

Հետազոտողներն ուսումնասիրել են թութսի կանանց և նրանց երեխաների 59 գենոմ: Հղիության ընթացքում որոշ կանայք բախվել են ցեղասպանության դրսևորումների հետ․ բռնաբարվել են, հարձակումների են ենթարկվել, փախել են գերությունից։

Պարզվել է, որ ցեղասպանությունը ազդել է ինչպես կանանց, այնպես էլ նրանց սերունդների ԴՆԹ-ի վրա։ Հայտնաբերված էպիգենետիկ փոփոխություններից շատերը տեղի են ունեցել գեներում, որոնք նախկինում կապված էին հոգեբանական խանգարումների, մասնավորապես հետտրավմատիկ խանգարման և դեպրեսիայի հետ:

Թեև այս հետազոտությունը ուսումնասիրում է հատկապես Ռուանդայում 1994թ. ցեղասպանության ազդեցությունը, այն հաստատում է նախորդ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հղիության ընթացքում կնոջ ապրած իրադարձություններն ազդեցություն են ունենում պտղի վրա: Այս բացահայտումները հաստատում են հղի կանանց հուզական և հոգեբանական բարեկեցության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Նրանք, ովքեր ցեղասպանության ժամանակ եղել են մոր արգանդում, այժմ սեփական երեխաներն են ունենում, ասում են գիտնականները: Նրանք հույս ունեն շուտով պարզել, թե արդյոք ստացած տրավման էպիգենետիկ ազդեցություն է ունեցել նաև երրորդ սերնդի վրա: Բացի այդ, հետազոտողները պատրաստվում են պարզել, թե ինչպես էպիգենետիկ փոփոխությունները կարող էին ազդել հոգեկան կոնկրետ խանգարումների զարգացման ռիսկի վրա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել