copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:31 12-01-2022

Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ զրույցի ողջ ընթացքում փորձում է ցույց տալ, թե 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպես ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասություն փոշիացրել է «տղա խաղալու» արհեստական ներկայացումը։

Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մեջ դեռ երկար կպահպանվեն։ Մասնավորապես Ալիևը նշել է՝ Конечно, это такие люди, которые готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар.

Ինչ ասեմ, Ալիևը մտորելու տեղ իսկապես ունի, որովհետև հայ ժողովուրդն այսօրվա նվաստացումները երկար հանդուրժելու մտադրություն չունի։ Պարտվածների խմբակը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատվության համար պայքարել գիտեն և Ալիևի քմահաճույքներով և հավակնություններով չեն շարժվելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ