copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:09 12-01-2022

Պեսկովը՝ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերը դուրս բերելու որոշման մասին

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Բայկոնուրն այժմ հսկվում է ռուս մասնագետների և ղազախ իրավապահների կողմից։ Նա պատասխանել է նաև լրագրողների հարցին, թե ինչու են ՀԱՊԿ ուժերն այդքան արագ դուրս բերվում հանրապետությունից:

«Դա այն երկրի որոշումն է, որը ՀԱՊԿ-ից օգնություն էր խնդրել։ Եվ սա խոսում է այն մասին, որ դա եղել է արդյունավետ առաքելություն, որպեսզի սեղմ ժամկետներում օգնենք մեր ղազախ բարեկամներին»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև բացատրել է, թե ինչու են զորքերը դուրս բերելու 10 օրում, այլ ոչ թե մեկ: Առաքելությունը ծավալվում է որոշակի քանակի օրերի ընթացքում, ոչ թե ակնթարթորեն: Դաշնակից ուժերի դուրսբերման գործընթացը համակարգում է ՀԱՊԿ-ը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ