copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:18 11-01-2022

Տոկաևը Ղազախստանում անկարգությունների սկզբից ի վեր առաջին անգամ հիշատակել է Նազարբաևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում անկարգությունների սկզբից ի վեր առաջին անգամ հիշել է իր իրավանախորդ Նուրսուլթան Նազարբաևին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Շնորհիվ առաջին նախագահի՝ Ելբասի, երկրում հայտնվել են շատ եկամտաբեր ընկերությունների խումբ և հարուստ մարդկանց շերտ, նույնիսկ միջազգային չափանիշներով։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը արժանին մատուցելու Ղազախստանի ժողովրդին և համակարգված ու կանոնավոր հիմքով օգնելու նրան»,- ասել է Ղազախստանի ղեկավարը Մաժիլիսի նիստին:

Նախագահը երկրի կառավարությանը հանձնարարել է սահմանել մի քանի ընկերություններ և համաձայնեցնել հիմնադրամին ամենամյա մուծումների չափը։

Տոկաևը նաև հայտարարել է, որ երկրից կարող են գումար դուրս բերել արտասահման կեղծ գործարքների միջոցով, և հանձնարարել է Ազգային բանկին Ֆինանսական մոնիտորինգի գործակալության հետ համատեղ «ապահովել բոլոր գործարքների հստակ զննում, ստուգում և վերահսկողություն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից