copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:31 10-01-2022

Մտավախություն կա, որ հայ մամուլի դեմ կարող է կիրառվել «ընտրողական արդարադատություն». CPJ

Երբ Հայաստանում 2018թ. հեղափոխությունից հետո նոր իշխանություն եկավ, թվում էր, թե նախկին խորհրդային այդ պետությունում խոսքի ազատության նոր դարաշրջան է բացվելու: Բայց տեղում լրագրողները մտավախություն ունեն, որ այդ օրերը կարող են անցյալում մնալ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր օրինագծեր է առաջ բերում վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, իր կայքում գրում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Քաղաքացիական օրենսգրքի փոփոխության համաձայն՝ այլ անձանց վիրավորելու կամ զրպարտելու մեջ մեղավոր ճանաչված մարդիկ կտուգանվեն նախկինում սահմանված տուգանքի եռապատիկի չափով՝ համապատախանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: Խորհրդարանականները պնդում են, որ այդ միջոցներն անհրաժեշտ են ապատեղեկատվության և վիրավորական բառապաշարի դեմ պայքարելու համար: Բայց մամուլի ազատության ջատագովները CPJ-ի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ նոր օրենքները կարող են օգտագործվել որպես գործիք՝ ճնշելու քննադատող լրատվամիջոցներին, և կհանգեցնեն ինքնագրաքննության՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլի դեմ դատական հայցերը վերջին տարիներին կտրուկ ավելացել են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ