copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:18 10-01-2022

Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա կա:

Այս պահին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ արդյոք ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:

Ամենից շատ դիտված