copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 09-01-2022

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության հարցերով բանակցությունները կսկսվեն հունվարի 9-ի երեկոյան՝ նեղ կազմով․ Զախարովա

Ժնևում Անվտանգության հարցերով ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է հունվարի 9-ի երեկոյան։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր Ժնևում վայրէջք է կատարել մեր դիվանագետներով և զինվորականներով ինքնաթիռը, որոնց համար հունվարի 9-ի երեկոյան նախատեսված է անվտանգության հարցերի շուրջ ամերիկացիների հետ նեղ կազմով բանակցությունների առաջին փուլը։ Վաղը այս աշխատանքը կշարունակվի ավելի լայն ձևաչափով։ Ըստ այդմ, նրանք երկու օր՝ հունվարի 9-ին և 10-ին, կնվիրեն բանակցային գործընթացին»,- նշել է նա։

«Կարևորն այն է, որ մենք ունենք աշխատանքային տրամադրություն, աշխատանքային տրամադրվածություն, իրողությունների ըմբռնում և անվտանգության կոնկրետ հարցերով իսկապես զբաղվելու ցանկություն,- նշել է դիվանագետը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել