copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:38 09-01-2022

Ղազախստանի ոստիկանությունը պետական ​​սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել է մոտ 300 մարդու

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 300 մարդու, ովքեր փորձել են մեքենայով կամ ոտքով հատել պետական ​​սահմանը։ Այս մասին ասված է Ղազախստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևի հայտարարության մեջ, որը կիրակի օրը տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Պետական ​​սահմանը հատելու փորձի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 300 մարդ, ովքեր փորձել են մեքենայով կամ ոտքով հեռանալ երկրից, առգրավվել են հրազեն, հափշտակված նյութական արժեքներ, այդ թվում՝ բջջային հեռախոսներ և խոշոր գումարներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան արժույթների»,- ասել է Տուրգումբաևը։

Նրա խոսքով՝ հունվարի 6-ին և 7-ին Տարազ և Թալդիկորգան քաղաքներում բազմիցս փորձեր են արվել գրոհել և գրավել քննչական մեկուսարանները, որտեղ պահվում են հատկապես վտանգավոր հանցագործներ։ Սակայն ոստիկանությունը բոլոր հարձակումները հետ է մղել։

«Զենքի տիրելու նպատակով միաժամանակ հրազենի կիրառմամբ բազմաթիվ հարձակումներ են իրականացվել Ալմա-Աթայի, Ժամբիլի, Կիզիլորդայի շրջանների և Շիմքենթ քաղաքի ոստիկանության տարածքային բաժինների վրա»,- հայտնել է ՆԳՆ ղեկավարը։ Նա նշել է, որ փորձեր են արվել գրոհել նաև ՊՆ զորամասերի և անցակետերի վրա՝ զենք և զինտեխնիկա առգրավելու նպատակով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից