copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:45 06-01-2022

«Միլանը» հաղթեց «Ռոմային», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Օլիվյե Ժիրուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 17-րդ րոպեին Ժունիոր Մեսիսը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հաշվի տարբերությունը կրճատեց Թեմի Աբրահամը։

82-րդ րոպեին տանտերերի երրորդ գոլի հեղինակը դարձավ Ռաֆայել Լեանը։

74-րդ րոպեից «Ռոման» մնացել էր տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով հեռացվել էր Ռիկ Կարսդորպը։ Իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց նաև Մանչինին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո «Միլանը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Ռոման» 32 միավորով՝ յոթերորդ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում