copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:28 04-01-2022

ՔՊ-ն ոստիկանության ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիրը» ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները:

Չմտնելով բոլոր տեսակի կեղտոտ քայլերի իրավական քննարկումների մեջ՝ պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ընդդիմությունը գումարային առումով ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն:

Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն՝ 13: Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: Այդպիսին է վարդենիսցիների՝ ընտրություններով արտահայտված կամքը:

Բայց ՔՊ-ն չի համակերպվում այդ իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան՝ բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:

Կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ է ՔՊ-ն դիմում այդ բոլոր, ըստ էության, ժամանակ ձգող քայլերի, եթե, միևնույն է, համայնքի ավագանիում ունի 27 տեղերից միայն 13-ը: Ասեմ (ենթադրեմ), որ այդ ընթացքում փորձի ուժայինների ճնշումներով և/կամ առնելով իր կողմ քաշի ավագանու գոնե մեկ անդամի և ստանալով մեծամասնություն՝ վերցնի համայնքային իշխանությունը:

Առայժմ, ամեն դեպքում, պարզ է, որ ՔՊ-ն (վարչական լծակների չարաշահմամբ) չի թողնում, որ վարդենիսցիների մեծամասնության քվեները հավաքած ուժերը կարողանան համայնքային իշխանություն ձևավորել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ