copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:18 28-12-2021

Անահիտ Ավանեսյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ամանորյա տրամադրություն էր` տոնական երգեր, նվերներ ու քաղցրավենիք:

Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք Ամանորն է շնորհավորել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքված են քաջ բալիկներ, քաջ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Մեր պարտքն է լինել ձեր կողքին, օգնել, որ բուժումը հնարավորինս հարթ ընթանա: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով, փոքրիկ ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,- ասել է նախարարը։

«Այս տարի մեր հաշվետվության մեջ կնշենք որոշակի փաստեր, որ ուրախություն է պարգևել թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Թող նոր տարում բոլորիդ ավելի առողջ, հաջողակ ու տոկուն տեսնենք»,- նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները։ Իսկ արյունաբանական կենտրոնի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար ամանորի առիթով կենտրոնի նախասրահում տեղադրվել է դաշնամուր, որի հնչյուններն այսուհետ կուրախացնեն պացիենտներին ու այցելուներին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ