Ներքին 4 տարի առաջ - 15:22 28-12-2021

Այս կառավարությունից ոչ մի ակնկալիք չունենք. արցախցիների բողոքի ակցիան

Այսօր՝ ժամը 11:00-ից, արցախցիները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Նախաձեռնող խումբը՝ «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունն էր։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով անտուն մնացած Հադրութից և Շուշիից եկած մեր հայրենակիցների պահանջը մեկն է, որ ՀՀ Կառավարությունը իրենց ապահովի բնակարաններով, կամ գոնե կատարի վարձակալած բնակարանների գումարների փոխհատուցում։

Հադրութցի մի կին մեզ հետ զրույցում ասաց.

«Մենք բոմժ ու մուրացկանի նման ամեն բան թողել, եկել ենք, ու հիմա տան վարձ չենք կարողանում տալ, մնանք դո՞ւրսը, ի՞նչ անենք։ Այս ապաշնորհներից ոչ մի բան չենք ակնկալում, պետք լինի, դրսում հավաքարարություն կանեմ, բայց գոնե մեր բնակարանների վարձերը տան»։

Հադրութցի բուժքույր Իռա Հովհաննիսյանը, ով մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի լավ բան չկա, վարձով են ապրում․ «Հադրութի շրջանի Այգեստան գյուղից եմ եկել, Արցախյան պատերազմը մեզ բերեց, հասցրեց այս վիճակին։ Մեր պահանջն այն է, որ վարձով ենք մնում ու աջակցություն չունենք, թոշակառու ենք ես ու ամուսինս, որը երրորդ կարգի հաշմանդամ է։ Մեր ընտանիքում գրեթե բոլորը մասնակցել են պատերազմին, չգիտեմ, գոնե կացարաններ տան կամ աջակցություն ստանանք, ոչ մի բան չենք ստացել, բացի երկու անգամ 25 հազար դրամից։ Ոչ մի ակնկալիք չունեմ, լավ բան չեմ տեսնում, ես չգիտեմ՝ մեզ համար ի՞նչ են նախատեսել թե՛ ՀՀ Արցախի Կառավարությունը, թե՛ ՀՀ կառավարությունը։ Ով Արցախից փախել է, հիմա ոչ մի բան չունի, ու բոլորն ուզում են հետ գնալ Արցախ, բայց տուն չկա։ Եթե տուն լինի, բնակարան, ապա մեծ հաճույքով կգնանք, սպասումներ ունենք, չգիտեմ՝ վերջներս ինչ կլինի»,- հուզված ասաց նա։

Մեկ այլ կին էլ ասաց․ «Ոչ մի ակնկալիք չունեմ, ճիշտ եմ ասում։ Հադրութից եմ եկել, վարձով եմ ապրում ընտանիքիս հետ, ու ամեն բան, գնալով, ավելի է դժվարանում։ Ոչ մի լավ բան ո՛չ տեսնում ենք, ո՛չ էլ ակնկալում։ Ճիշտա՝ ամուսնս զոհվել է 90-ականներին, պատկերացնո՞ւմ եք, Հադրութը տվել են թուրքին, հիմա ես ուզում եմ գնամ ամուսնուս գերեզմանը տեսնեմ, չեմ կարողանում, Եռաբլուր եմ գնում, բայց այդպես ինչքա՞ն կարող ենք»։

«Այս Կառավարությունը մեզ համար ոչ մի բան չի անում, մի կերպ ենք գտնում ամսական 150 հազար դրամ տան վարձը, աշխատում ենք, բայց միայն տան վարձին է բավականացնում, տարբեր աշխատանքներ եմ անում, բայց էլի չեմ հասցնում»։

«Աջակցություն էլ բացարձակ չենք ստանում, միայն երկու անգամ ենք ստացել, հիմա գումար չունենք ոչ մի բանի համար, եկել ենք այսօր ու ցանկանում ենք, որ մեր հարցին լուծում տան»։

Այնուհետև հադրութցիները շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, հետո՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ բողոքի ակցիան այտեղ շարունակելու համար։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ