copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:44 25-12-2021

Թալիբները հերքել են, որ համաձայնության են եկել Թուրքիայի և Քաթարի հետ՝ Քաբուլի օդանավակայանի շահագործման հարցում

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժումը շարունակում է բանակցությունները Թուրքիայի և Կատարի ներկայացուցիչների հետ՝ Քաբուլի օդանավակայանի և աֆղանական չորս այլ օդանավակայանների մշտական ​​հիմունքներով շահագործման շուրջ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի նախարարության մամուլի քարտուղար Իմամուդդին Ահմադին, որը նշանակվել է արմատականների կողմից՝ դրանով իսկ հերքելով նախկինում տարածված տեղեկությունը, թե կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել։

«Թուրք-քաթարական տեխնիկական խումբը հինգշաբթի ժամանել է Քաբուլ և հանդիպումներ է անցկացրել Աֆղանստանի Իսլամական Էմիրության տեխնիկական մասնագետների հետ»,- Tolo News հեռուստաալիքը մեջբերում է թալիբների ներկայացուցչին։

Դեկտեմբերի 24-ին Anadolu-ն հաղորդել է, որ Թուրքիան և Քաթարը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել թալիբների պաշտոնյաների հետ Աֆղանստանի հինգ օդանավակայանների կառավարման վերաբերյալ, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանը։

Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղին և տերմինալները մեծ վնաս են կրել հիմնականում արևմտյան քաղաքացիների և նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանման ժամանակ տիրող քաոսի, ինչպես նաև օգոստոսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Օգոստոսի վերջից տեխնիկները Քաթարից և Թուրքիայից օգնում են օդանավակայանի գործարկմանը:

Մինչդեռ նոյեմբերի վերջին Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ ԱՄԷ-ն բանակցում է թալիբների հետ Քաբուլի օդանավակայանը շահագործելու իրավունք ստանալու շուրջ՝ մասնավորապես Աֆղանստանում Քաթարի դիվանագիտական ​​ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Աֆղանստանում ներկայումս գործում է 24 օդանավակայան։ Քաբուլի, Բալխի, Հերաթի, Քանդահարի և Խոստի նահանգների օդանավակայանները նույնպես օգտագործվում են միջազգային թռիչքների համար, մնացածը միայն ներքին թռիչքների համար են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին