copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:19 23-12-2021

Գալկինը պատմել է Մոիսեևի հետ Պուգաչովայի վեճի մասին

Ալլա Պուգաչովայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, պատմել է Պրիմադոննայի և երգիչ Բորիս Մոիսեևի վիճաբանության մասին։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ Ուկրաինայում՝ «Սուրբ Ծննդյան հանդիպումներին»։

YouTube-ի «Ես ճանաչում եմ ինձ» շոուում Գալկինը պատմել է, որ իր կինը միշտ գովել է էպատաժային արտիստին և նրան օրինակ բերել այլ աստղերի մոտ։ Նա Մոիսեևին անվանել է իր աշակերտը, որը երկար ժամանակ ելույթ էր ունենում «Սուրբ Ծննդյան հանդիպումներում», որտեղ նա առաջիններից է եղել։

Հերթական նման միջոցառմանը Մոիսեևը պետք է կատարեր «Խոստովանություն» երգը։ Սա լուրջ կոմպոզիցիա է, որն այնքան էլ չէր համապատասխանում աստղի անկաշկանդ կերպարին։ Եվ այսպես, առաջին տունից հետո բեմում պարան է հայտնվել, որի երկայնքով կիսամերկ մարմնամարզիկ է իջել։ Պուգաչովային դուր չեն եկել նման գաղափարները, և նա խնդրել է մարմնամարզիկին հեռացնել Մոիսեևի բեմադրությունից, և ներառել նրան գործընկեր Սվետլանա Լոբոդայի համարում։

Բայց երբ Լոբոդան սկսել է ելույթ ունենալ, մարմնամարզիկը բեմ դուրս չի եկել։ Ալլա Բորիսովնան միջադեպի մեջ մեղադրել է Մոիսեևին, որոշելով, որ հենց նա է մարմնամարզիկին համոզել չմասնակցել այդ համարում։ Կատաղած Պուգաչովան դուրս է եկել վարագույրների հետևից և սպառնացել հաշվեհարդարով.

«Ասել, որ Ալլան կատաղած էր, նշանակում է ոչինչ չասել: Դա ընկալվել էր որպես սաբոտաժ»,- խոստովանել է Գալկինը:

Սակայն հետագայում հայտնի արտիստները կարողացել են հաշտվել։ Ավելին, Ալլա Բորիսովնան այժմ ակտիվորեն աջակցում է իր գործընկերոջը։ Բանն այն է, որ Բորյա Մոիսեևը երկար ժամանակ է ինչ բեմ դուրս չի գալիս երկու կաթվածների պատճառով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը