copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:04 23-12-2021

Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստերի՝ աշխատողի հաշվին հանձնելու որոշումը հակասահմանադրական ճանաչեց

Սահմանադրական դատարանը հրապարակել է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» որոշ դրույթներ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հայցի մասին որոշումը: ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց պարտադիր պատվաստման մասին պահանջը, սակայն ՊՇՌ թեստերի աշխատողի հաշվին հանձնելու առողջապահության նախարարի որոշումը Դատարանը հակասահմանադրական է ճանաչել: «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվեց Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ