copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 23-12-2021

Քնած զուգընկերոջ վրա եռացրած ջուր լցրած աղջկան դատապարտել են 10 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ում դատարանը աղջկան դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ ընկերոջ վրա քնած ժամանակ եռման ջուր լցնելու համար, հայտնում է Daily Mail-ը։ Բացի այդ, ամերիկուհին իր հանցագործությունը հեռարձակել է սոցիալական ցանցերում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ մեղադրյալի անունը Ալեքսիս Սայքս է, նա 23 տարեկան է։ Նա չի բացատրել իր արարքը, սակայն ասել է, որ տղամարդը աղաչել է, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց։ Չնայած խնդրանքներին՝ ամերիկուհին թաքցրել է մեքենայի բանալիներն ու հեռացել անհայտ ուղղությամբ։

Ընկերոջը հաջողվել է ողջ մնալ, գտնել մեքենայի բանալիներն ու մեքենայով հասնել հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ օգնություն է ստացել։ Ճիշտ է, հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկները ստիպված են եղել մաշկի մի քանի փոխպատվաստում անել։

Ալեքսիսը փախել է մոտակա քաղաք, սակայն դա չի օգնել աղջկան թաքնվել ոստիկանությունից՝ նրան ձերբակալել են։ Սայքսը գործարք կնքել հետաքննության հետ և իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքներից մեկով: Նա պետք է առնվազն ութ տարի անցկացնի բանտում, նախքան պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք կստանա:

«Սայքսի ցուցաբերած դաժանությունը անհանգստացնող է: Նա արժանի է իր ազատազրկման 10 տարիներից յուրաքանչյուրին»,- մեկնաբանել է դատախազ Ռոբերտ Բեռլինը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ