copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:39 23-12-2021

3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ

Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

«Որոշումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- նախագիծը ներկայացնելով` ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը` հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 3 և ավելի երեխաների թիվը հայաստանյան ընտանիքներում վերջին 5 տարիներին ավելացել է 5%-ով։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կավելանա ևս տարեկան 3%-ով։

Եթե 2020թ.-ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2022թ․-ին կծնվեն 10 956-ը, 2023թ․ին՝ 11 844, 2024թ․-ին՝ 12 804, 2025թ․-ին՝ 13 848 և 2025թ․-ին՝ 14 976։

Նախարարը հայտնեց, որ այդ հատկացումներն արդեն նախատեսված են 2022թ-ի պետական բյուջեով։

Նշենք, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միայն միանվագ պետական նպաստ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ