Արտաքին 4 տարի առաջ - 20:05 21-12-2021

Պուտինը մի դեռահասի կիթառ է նվիրել Ամանորի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Մոսկվայի մարզից 14-ամյա Մարկ Կոբլենևին, ով ցանկանում էր նախագահից Ամանորի կապակցությամբ կիթառ ստանալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նախագահը նախկինում մասնակցել էր «Ցանկությունների ծառ» ակցիային, որտեղից հանել է ամանորյա երեք գնդակ, որոնցից մեկի վրա գրված էր դեռահասի կիթառի երազանքը։

Մարկի հետ զրույցի ժամանակ Պուտինը տղային հարցրել է, թե արդյոք նա նախկինում կիթառ է սովորել։ Մարկն ասել է, որ չի սովորել, բայց նա իսկապես ուզում է։

«Իսկ ձեզ դուր է գալիս Վիսոցկու ստեղծագործությունը, այնպես չէ՞»: – հարցրել է Պուտինը, ապա ճշտել՝ տղայի տան մոտ երաժշտական ​​դպրոցներ կամ խմբակներ կա՞ն։

Ռուսաստանի նախագահը դեռահասին հարցրել է՝ ցանկանու՞մ է սկսել հաճախել երաժշտական ​​ուսումնական հաստատություններ, և առաջարկել է Մարկի ընդունելությունն այնտեղ կազմակերպել։

«Շնորհավորում եմ ձեզ, սա նվեր է Ամանորի համար»,- ասել է Պուտինը։

Դրանից հետո տղայօ համար էքսկուրսիա է կազմակերպվել է դեպի Իգոր Կրուտոյի երաժշտական ​​ակադեմիա։ Այնտեղ նրան կիթառ են նվիրել և ընդունել վերապատրաստման դասընթացի։

Պուտինը զրուցել է նաև Մարկի մոր՝ Նադեժդայի հետ։ Նախագահը նրանից պարզել է, թե ինչ պայմաններում են ապրում ինքը և իր որդին։ Կինն ընդգծել է, որ այժմ ապրում են իրենց ծանոթների տանը՝ բազմազավակ ընտանիքով։ Պուտինը խոստացել է մտածել, թե ինչպես կարելի է նրանց օգնել։

Ավելի վաղ Պուտինը կատարել էր Ստավրոպոլի երկրամասից 13-ամյա աշակերտուհի Տատյանա Տրոցենկոյի ցանկությունը՝ ներկա գտնվել Մարիինյան թատրոնում ներկայացման։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը