copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:45 21-12-2021

Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։

Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ավագանու նիստի օրակարգում քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, Մարտունու մշակույթի տան դահլիճում, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը։ «Շնորհակալ եմ՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ, որ մենք համախմբված ու համատեղ աշխատանքով կարդարացնենք մեր ընտրողների սպասելիքները, լուծում կտանք համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը,ավելի շեն ու նորոգ կդարձնենք միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլորիս լարված ու քրտնաջան աշխատանք է սպասվում»,-նշել է Մարտունու նորընտիր համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ