Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:41 20-12-2021

Գերմանիայում ձերբակալել են Վրաստանի գլխավոր շտաբի նախկին ղեկավարին

Բեռլինի օդանավակայանում ձերբակալվել է գեներալ Գեորգի Կալանդաձեն, ով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք զբաղեցնում էր Վրաստանի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Կալանդաձեն լքել է Վրաստանը 2012 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակվանից նա հիմնականում ապրել է Ուկրաինայում։ Աշխատել է որպես հրահանգիչ, ղեկավարել առանձին զորամասերի պատրաստությունը։ Կալանդաձեի որդին սովորում է Գերմանիայում։ Գեներալը հաճախ է այցելել նրան, եղել է նաև Եվրոպայի տարբեր երկրներում, սակայն իրավապահները նրան հարցեր չեն ունեցել։

Վրաստանի գլխավոր դատախազությունը մտադիր է դիմել գերմանական կողմին՝ Գեորգի Կալանդաձեին արտահանձնելու միջնորդությամբ։ Հայրենիքում նրան սպառնում է 14-ից 17 տարվա ազատազրկում։

Բանն այն է, որ 2014 թվականին Կալանդաձեին հեռակա մեղադրանք է առաջադրվել Գալիի շրջանի բնակիչ Էլբերտ Կոբերիձեի նկատմամբ խոշտանգումների և ապօրինի ազատազրկման մեջ։ Դատախազությունը պնդում է, որ Կալանդաձեն և անվտանգության այլ պաշտոնյաներ 2012 թվականի հուլիսին խոշտանգել են Կոբերիձեին՝ ահաբեկչություն նախապատրաստելու համար նրանից խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով։

Հետաքննության տվյալներով՝ առևանգմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Ախալայան, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Գիորգի Կալանդաձեն, Ռազմական ոստիկանության վարչության պետ Մեգիս Կարդավան և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության սահմանադրական անվտանգության վարչության պետ Ռոման Շամատավան։

Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը կասկածի մասին հայտնել էր Օդեսայի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Գեորգի Լորտկիպանիձեին։ Պաշտոնյան, ով նախկինում եղել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը, կասկածվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանի ապօրինի հատմանը մասնակցելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը