Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:30 20-12-2021

Ամերիկուհին ծննդաբերել է ավտոպիլոտի ռեժիմով ընթացող Տեսլայում

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում կինը ծննդաբերել է հիվանդանոց գնալու ճանապարհին։ Ամերիկուհին ավտոպիլոտ ռեժիմով ընթանում էր Tesla էլեկտրական մեքենայով։ Աղջիկը ծնվել է հիվանդանոցից 20 րոպե հեռավորության վրա, գրում է The Guardian-ը։

Զույգը` 33-ամյա Յիրան Շերին և նրա 34-ամյա ամուսինը՝ Քիթինգը մանկապարտեզ էին տանում իրենց երեք տարեկան որդուն՝ Ռաֆային։

Ընտանիքը խցանման մեջ է հայտնվել, և այդ պահին կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը։ Նրա ամուսինը Տեսլան ավտոպիլոտի ռեժիմի վրա է դրել և սկսել է օգնել կնոջը:

Կինը աղջիկ է լույս աշխարհ բերել։ Նրանք ի վերջո հասել են հիվանդանոց, և բժիշկներին մնում էր միայն կտրել պորտալարը։ Բժիշկները զննել են նորածնին և պարզել, որ նա առողջ է։

Նորածնին անվանակոչել են Մեյվ Լիլի։

Ֆոտոշարք