copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:36 18-12-2021

Ավստրիայում օրինականացվել է էֆթանազիան

Ավստրիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը թույլ կտա քրոնիկական հիվանդություններով տառապող կամ անբուժելի հիվանդներին ընտրություն կատարել սեփական մահվան հարցում՝ խիստ որոշակի հանգամանքներում, հաղորդում է Associated Press-ը:

Օրենքը նախատեսում է, որ 2022թ.-ից ծանր հիվանդ մարդիկ կկարողանան հայտնել մահանալու իրենց կամքի մասին։ Սակայն այս իրավունքը չի տարածվում անչափահաս քաղաքացիների վրա՝ հնարավոր չարաշահումների հնարավորությունը բացառելու նպատակով։

Միևնույն ժամանակ, էֆթանազիա նախընտրած մեծահասակները պետք է հաստատեն իրենց ախտորոշումը և գիտակցված որոշում կայացնեն: Ախտորոշումից հետո անձը կարող է դիմել իրավաբանի կամ նոտարի՝ ընթացակարգի կետերը պաշտոնապես հաստատելու համար։

Դրանից հետո մարդիկ կկարողանան մահացու դեղամիջոցներ ձեռք բերել դեղատնից։ Դեղորայք տրամադրող դեղատները հայտնի կլինեն միայն իրավաբաններին ու նոտարներին, որոնք ծանուցում կստանան:

Միաժամանակ ինքնասպաններին ակտիվ օգնություն ցուցաբերելը կշարունակի անօրինական համարվել։ Ավստրիայի քրեական օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, որը «խրախուսում կամ օգնում է մեկ այլ անձի ինքնասպանությանը», ենթակա է ազատազրկման՝ վեց ամսից հինգ տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված