Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:32 16-12-2021

Հայկ Մարությանն ընկել է, դանակավորները շատացել են․ ով է լինելու նոր քաղաքապետը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 43 ստորագրություն՝ անհրաժեշտ նվազագույն 33-ի փոխարեն։ Թեև Երևանի ավագանու որոշ անդամներ հրապարակային հայտարարել են, որ չեն միանալու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Այն, որ Հայկ Մարությանը ավագանու «ուղղորդված» խմբային անվստահությամբ հեռանալու է, արդեն փաստ է։

Ըստ օրենքի՝ ավագանին կարող է քաղաքապետ փոխել՝ ընտրվածին անվստահություն հայտնելուց հետո իր կազմից ընտրելով նորին։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո նոր իշխանությունները երկու թեկնածուների միջև էին ընտրություն կատարում՝ Ալեն Սիմոնյան ու Հայկ Մարության, ի վերջո, ընտրվեց, Հայկ Մարությանը, որը և գլխավորեց «Իմ քայլի» ավագանու ցուցակը։

Oragir.news-ի տեղեկություններով, իշխանությունն արդեն որոշել է քաղաքապետի իր թեկնածուին։ Դա ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն է, ինչով էլ պայմանավորված է վերջինիս ակտիվությունը՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործում։

Oragir.news-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հնչել է նույնիսկ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի անունը, սակայն վարչապետին բացատրել են, որ քաղաքապետ կարող է ընտրվել միայն ավագանու անդամներից մեկը։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
21:13 Նախարար Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի հարազատներին
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
20:59 Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի արևելյան թևում «կանաչ մարդուկների» օգտագործել․ Պավել Շոտա
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից