copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 16-12-2021

Նիկոլը իրավապահների ձեռքերով անցնում է էժանագին տեռորի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթն իր նախորդ համարում արդեն տեղեկացրել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, բոլոր գործիքներն օգտագործում են՝ ազդելու ավագանիների անդամների ու համայնքապետի թեկնածուների վրա այն համայնքներում, որտեղ առավել հավանական է ոչ իշխանական ուժի թեկնածուի ընտրությունը։ Այդպիսի համայնքների թվում է նաև Թալինը, որն այս օրերին իշխանություններն իսկական «մարտադաշտի» են վերածել։ Նախ՝ հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներից 3-ին են բերման ենթարկել:

Իշխանությունները լուրջ «աշխատանքներ» են տարել քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի հետ, որն այս անգամ չի սատարել իշխող ուժին, թեպետ համարվում է ընդգծված «նիկոլական»։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները նրան սպառնացել են, որ կկալանավորեն և կհանձնեն ՌԴ իրավապահներին, եթե չնպաստի, որ ընտրվի ՔՊ թեկնածուն:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջին մի քանի օրերին Թալինում են գտնվել իրավապահ համակարգի բազմաթիվ ուժեր, որպեսզի տարբեր անձանց վրա ճնշումներով տեղում «լուծեն» թալինյան թնջուկը, այն է՝ անպայման համայնքապետ դարձնել ՔՊ-ի թեկնածուին։ Երեկ էլ պարզվեց, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով վերստին ստանձնելու էր համայնքի ղեկավարի պաշտոնը: Մենք տեղեկություններ ունենք, որ քրեական գործեր են կարվելու մի շարք այլ անձանց նկատմամբ ևս:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը նորից անցել է իր սիրելի գործին՝ իրավապահների միջոցով «փակել» է տալիս բոլոր նրանց, ովքեր «խանգարում» են ՔՊ-ին՝ «զավթել» պետական բոլոր կառույցները: Ընդ որում, ինչպես միշտ, այդ ամենը արվում է՝ թքած ունենալով օրենքի ու օրինականության վրա, բացառապես մեկ անձի կամքով: Դե, իսկ այսպես կոչված, «իրավապաշտպանները», որոնք ժամանակին ամենաչնչին առիթից աշխարհացունց աղմուկ կբարձրացնեին, պարզապես անհետացել են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
23:53 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան

Ձեզ գուցե հետաքրքրի