Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:04 14-12-2021

Լուկաշենկոն մինչև 12 տարվա ազատազրկում է սահմանել՝ պատժամիջոցների կոչերի համար

Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը քրեականացնում է Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերը։

Փաստաթղթի համաձայն՝ խախտողներին կսպառնա մինչև վեց տարվա ազատազրկում, եթե պատժամիջոցների կոչերը հասցեագրվեն սովորական մարդկանց, մինչև տասը տարի, եթե դիմումներն ուղղված են օտարերկրյա կազմակերպություններին և իշխանություններին և մինչև 12 տարի, եթե կոչերը հնչել են պաշտոնական լիազորություններն օգտագործող պաշտոնյայի կողմից և հանգեցրել են առևտրի սահմանափակմանը, պետական ​​ձեռնարկություններին պատժամիջոցային ցուցակներում ներառելուն, ինչպես նաև «այլ ծանր հետևանքների»։

Բելառուսի գործող նախագահի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջոցները «համարժեք պատասխան են ապակառուցողական ուժերի կողմից ազգային անվտանգությանը վնաս հասցնելու փորձերին»։

Անցյալ տարվա օգոստոսից՝ Բելառուսում նախագահական ընտրություններից և դրանց արդյունքների դեմ ցուցարարների դեմ զանգվածային բռնաճնշումներից հետո, Արևմուտքը պարբերաբար երկարացնում է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների դեմ։ Այս տարվա վերջում Բելառուսի գրեթե ողջ տնտեսությունը, ներառյալ խոշորագույն պետական ​​ընկերությունները, ինչպես նաև տասնյակ պաշտոնյաներ, դատավորներ, իրավապահ մարմինների պաշտոնյաներ և պետական ​​լրատվամիջոցներ, ընկել են արգելափակման կամ ոլորտային պատժամիջոցների տակ:

Ընդ որում, նոյեմբերի վերջին Լուկաշենկոն «չնչին» է անվանել Բելառուսին հասցված վնասը արևմտյան պատժամիջոցներից՝ հավելելով, որ նույնիսկ չի հանձնարարել հաշվել կորուստները, «որովհետև ավելի թանկ կարժենա հաշվելը»։

Ռուս պաշտոնյաները, մասնավորապես, Պետդումայի պատգամավորները և Դաշնության խորհրդի անդամները բազմիցս բարձրաձայնել են պատժամիջոցներ կիրառելու կոչերը քրեականացնելու ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
16:09 Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում. Մանուկ Սուքիասյան