copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:59 14-12-2021

Աշոտ Երկաթի պաշտպանը բողոքարկել է կալանքը

Ինչպես արդեն գիտենք Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Դեկտեմբերի 1-ից կալանավորված է։ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։

Չմոռանանք նշել, որ ստեղծվել է Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ, որի տակ միավորվել են հասարակական, քաղաքական, մշակութային բավական հայտնի 19 գործիչներ։

Oragir.news-ը չկարողացավ կապ հաստատել Աշոտ Մինասյանի պաշտպան Պողոսյանի հետ, փոխարենը կապ հաստատեցինք նրա տղայի հետ և փորձեցինք ինֆորմացիա ստանալ հոր դատական գործի մասին։

Մեզ հետ զրույցում Մինասյանը նշեց, որ հոր փաստաբանը անձնական երաշխավորությամբ միջնորդություն է ներկայացրել դատախազություն խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ և հիմա սպասում են արձագանքի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ