copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:31 10-12-2021

Իշխանությունը գիտակցելով իր անճարությունը՝ փորձում է ռազմագերիների հարցը հանելօրակարգից

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց խնդրին։ Մասնավորապես՝ գրել է․

«44-օրյա պատերազմի, նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ իշխանության մեղադրանք/քննադատությունները ունեն ընդամենը մեկ պատճառ։

Դեռ չեմ էլ անդրադառնում, թե ինչպիսի փոփոխություններ է տեղի ունեցել իշխանության վարքագծում, գերիների նկատմամբ արտահայտած ձևակերպումներում և թե ինչպես «հերոս տղաները» փոխակերպվեցին «դասալիքների»։

Գերիների, ռազմագերիների խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվող և ամենատարբեր համատեքստում բարձրաձայնվող հարցերից է։

Այս իշխանությունը գիտակցելով իր անճարությունը, անզորությունը փորձում է ռազմագերիների, գերիների հարցը հասարակական ու քաղաքական օրակարգից հանել՝ նրանց վարկաբեկելու, առանց տարբերակում մտցնելու «դասալիք», հանցագործ անվանելու միջոցով։

Միանգամից ասեմ, որ անկախ գերեվարման հանգամանքներից, պատճառներից, բոլոր ժամանակներում էլ գերությունից վերադարձող անձինք համապատասխան ընթացակարգերով անցնում են։

Ովքեր հանցանք են գործել պետք է իրավական պատասխանատվություն կրեն, սակայն մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռները մարդկանց թիրախավորելը, հանցագործ նշանակելն անթույլատրելի է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի