copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:30 10-12-2021

Բելառուսական բոլոր բանկերը միացել են ռուսական վճարային համակարգին

Միջազգային SWIFT վճարային համակարգից հնարավոր անջատման պատճառով բելառուսական բոլոր բանկերը միացել են ֆինանսական հաղորդագրություններ փոխանցելու ռուսական համակարգին, հաղորդում է Ռուսաստանի Բանկը։

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը դիտարկում են Ռուսաստանի դեմ նոր «արմատական» պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում։ Այդ պատժամիջոցների թվում էր նաև SWIFT ֆինանսական վճարային համակարգից անջատումը։

SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատման մասին տեղեկատվությունը 2014թ.-ի գարնանից ի վեր բազմիցս հայտնվել է լրատվամիջոցներում, երբ արևմտյան երկրները առաջին պատժամիջոցները սահմանեցին՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման և Դոնբասում ռազմական ագրեսիայի։ Կրեմլն այս սցենարն անվանել է «հավանական», ուստի ՌԴ իշխանությունները «անվտանգության նկատառումներից ելնելով» ստեղծել են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգը և վճարային քարտերի ազգային համակարգը, որի շրջանակում բոլոր պետական ​​աշխատողներին «Միր» քարտեր են տրամադրվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ