Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:49 10-12-2021

ՍԴ-ի երկրորդ ապտակը՝ դատախազ Դավթյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Քանի՞ իրավական ապտակի է սպասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հասկանա, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տապալում է իր քաղաքական ծրագրերը:

Ինչպե՞ս. խոսենք փաստերով:

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորների դիմումի հիման վրա, արձանագրեց բառացի այն, որ կալանքի տակ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Գլխավոր դատախազն անձամբ պետք է գար խորհրդարան, ներկայացներ կալանքի հիմնավորումները եւ ԱԺ-ից ստանար համաձայնություն: Արթուր Դավթյանը, սակայն, նախընտրեց նստել իր հարմարավետ աթոռին եւ հարվածի տակ դնելով դատախազության համակարգի անունը՝ ոտքերը սրբել ՀՀ Սահմանադրության վրա:

Իսկ ի՞նչ արեց ՀՀ բարձր դատարանը. ՍԴ-Ն եւս մեկ անգամ հստակեցրեց կամ հերթական անգամ ապտակ հասցրեց Գլխավոր դատախազությանը, ՀՀ վերաքննիչ դատարանին, որ արդեն պատգամավոր դարձած կալանավորված անձին չեն կարող առանց ԱԺ համաձայնության պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը անհապաղ պետք է ազատ արձակվեն ամիսներ շարունակ պահվող ապօրինի կալանքից։ Հիշեցնենք, որ այս որոշումը ՍԴ-ի երկրորդ ապտակն էր Գլխավոր դատախազությանը, ապտակ, որ քաղաքական հրահանգների արդյունքում կալանավորված անձանց երկար կալանքի տակ չեն կարող պահել կամ շինծու քրեական գործեր սարքել:

2021 թվականի մարտի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր «Մարտի 1»-ի քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելու համար), այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով արդարացվեց:

Գլխավոր դատախազությունը, սակայն, չհանձնվեց եւ դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ՍԴ դիմելու եւ սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Ստացվում է՝ մեկ տարվա մեջ ՍԴ-Ն երկու անգամ ապտակ է հասցնում Գլխավոր դատախազությանը, որն անհետեւանք չպետք է մնա: Դատախազը պիտի հրաժարական տա ակնհայտ ապօրինությունների համար:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան