copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 17:22 09-12-2021

Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է «Առաջին հնգյակ» մրցանակաբաշխության հաղթող: Մրցանակը շնորհվում է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ տարվա արդյունքներով: Այս մասին հայտնում է Վիկտոր Գորլովի անվան մանկական ֆուտբոլային լիգայի կայքը։

Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները, ինչպես նաև մասնագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312 բալ), երրորդն էլ` «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։

Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում 17 խաղ է անցկացրել «Դինամոյում», խփել է 4 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում