copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:47 08-12-2021

ՀԱՀ-ում «օմիկրոն» շտամի դեմ պայքարում են օղիով և սխտորով

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչները կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին պատմել են, թե ինչ ժողովրդական միջոցներ են օգտագործվում վարակի դեմ պայքարելու համար։

Այսպես, տեղի բնակիչներից մեկն ասել է, որ ինքը կորոնավիրուսից պաշտպանվում է հազի դեմ քսուքի, կոճապղպեղի, քրքումի, սխտորի և օղու խառնուրդով։ Մեկ այլ հարավաֆրիկացու խոսքով՝ նա օգտագործում է ջին, մեղր, կիտրոն և դիսպրին ցավազրկողներ։

Իր հերթին, բուսաբան Պուեմելելո Մտիմկուլուն կարծում է, որ աֆրիկյան կարտոֆիլի օգտագործումը կարող է ամրապնդել իմունային համակարգը և էներգիա ապահովել վերականգնման համար: Նա նշել է, որ խոտաբույսերը համադրում է՝ ելնելով իր հիվանդների ախտանիշներից։

Բուսաբույժը վստահ է, որ դեղաբույսերը իդեալականորեն «մաքրում են» կորոնավիրուսն օրգանիզմից։

Մեկ այլ հեքիմ ասել է, որ ինքը ամեն օր ուտում է կիտրոն, քրքում, կոճապղպեղ և կայենյան պղպեղ. դրանք օրգանիզմում պահպանում են հիմքային միջավայրը և կանխում վարակների բազմացումը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից