copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:10 08-12-2021

Գերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ. ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գերիների թեման շատ նուրբ և զգայուն է համարում։

Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը ներկայացրել է, թե որն է գերիների թեմայի նրբությունը և բազմաշերտ լինելը։

«Առաջինը՝ մենք միանշանակ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ադրբեջանը ապօրինի կերպով և նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ պահվող գերիներին անհապաղ վերադարձնի Հայաստան։ Սա քննարկման ենթակա չէ, սա բոլորը նշել են և շարունակում են նշել։ Երկրորդ՝ գերիների գերի ընկնելու հանգամանքները պետք է պարզել։ Ինչո՞ւ կա քրեական օրենսգիրք, նաև զինվորականների մասով, որպեսզի կանոնակարգված լինի Հայաստանի պաշտպանությունը։ Եվ շատ կարևոր է ճշտել, թե այս կամ այն իրադարձությունը ինչու է տեղի ունեցել։ Երրորդ՝ ռազմագերիների թեման հանրային առումով պետք է շոշափել հնարավորինս քիչ։ Ինչո՞ւ, որովհետև նախ Ադրբեջանը փորձում է մեր ռազմագերիներին օգտագործել որպես պատանդ մեր դեմ, որպես շանտաժի միջոց մեր դեմ։ Եվ մեր ցանկացած քննարկում օգնում է Ադրբեջանին, որ դա անի»,- ասել է Ռուբինյանը։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ մի կողմից չեն ուզում, որպեսզի որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ իրեն նսեմացված զգա, մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը իմանա և նաև զինծառայողները իմանան՝ գերի ընկնելը լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ ՀՀ պետական սահմանները լինեն պաշտպանված։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման