copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:43 08-12-2021

Խաղաղապահներն ապահովել են Արցախի Խրամորթ գյուղի ճանապարհի կառուցման անվտանգությունը

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են անվտանգությունը նոր ճանապարհի կառուցման ժամանակ։ Ճանապարհը կանցնի կողմերի սահմանազատման գծի երկայնքով` Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ներկայումս Խրամորթ գյուղում իրականացվում են մանրախճի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումները։ Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը։

Ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին` որպես բնակավայրերի միջև ավելի անվտանգ երթուղի, այնպես էլ խաղաղապահներին՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։ Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից