copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 07-12-2021

Ֆրանսիայում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. փլատակների տակ մարդկանց են որոնում

Ֆրանսիայի հարավում գտնվող Սանարի-սյուր-Մեր մունիցիպալիտետում պայթյունի հետևանքով փլուզվել է եռահարկ շենք։ Այս մասին գրում է BFM TV-ն, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ ժամը 3:50-ի սահմաններում, որը հանգեցրել է նավահանգստային շրջանում բազմաբնակարան շենքի փլուզման։

«Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունները գազի ուժեղ հոտ են զգացել»,- ասել է տեղի պաշտոնյան։

Չորս մարդ դուրս է բերվել արտակարգ օգնության ծառայության օգնությամբ, փլատակների տակ կարող է գտնվել մինչև հինգ մարդ, սակայն ճշգրիտ թիվը առայժմ հայտնի չէ։

Տեղում աշխատում են հրշեջները և վթարի հետևանքների վերացման հարցում մասնագիտացած թիմը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից