copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:44 06-12-2021

ԱՀԿ-ն հայտարարել է մալարիայից մահացության աճի մասին

2020 թվականին մոտ 47 հազար մարդ մահացել է մալարիայից՝ COVID-19 համաճարակի հետևանքով այս հիվանդության կանխարգելման ծառայությունների խափանումների պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի տվյալներին։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ անցած տարի մալարիայով հիվանդացել է մոտ 241 մլն մարդ, մոտ 627 հազարը մահացել է այս հիվանդությունից։ 2019 թվականի համեմատությամբ դեպքերի թիվն ավելացել է 14 միլիոնով, իսկ մահերը՝ 69 հազարով։

«Այս լրացուցիչ մահերի մոտ երկու երրորդը (47,000) վերագրվել է մալարիայի կանխարգելման, ախտորոշման և բուժման խափանումներին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով», - ասված է ԱՀԿ զեկույցում։

Նշվում է, որ Աֆրիկայի Սահարայի շրջանը ​​շարունակում է «կրել մալարիայի ամենածանր բեռը»։ Այս տարածաշրջանում 2020 թվականին գրանցվել է հիվանդության բոլոր դեպքերի 95%-ը և մահվան դեպքերի 96%-ը։ Ավելին, մահացությունների 80%-ը գրանցվում է մինչև հինգ տարեկան երեխաների մոտ։

2020 թվականին աշխարհում մալարիայի դեպքերը պետք է կազմեին ոչ ավելի, քան 35 մարդ 1000 բնակչին, իսկ իրականում այն ​​կազմում էր 59 դեպք 1000 բնակչին։ Մահացության մակարդակը 2020 թվականին նույնպես գերազանցել է սպասելիքները՝ 100 հազար մարդու հաշվով 15,3 մահ՝ 100 հազարի դիմաց 8,9-ի փոխարեն, 2030 թվականի համար ԱՀԿ ռազմավարությունը նախատեսում է հիվանդացության և մահացության 90 տոկոս կրճատում։

Ինչպես նշվում է ԱՀԿ-ում, մալարիայի դեմ պայքարում առաջընթացը կանգ է առել մինչև կորոնավիրուսային պանդեմիան՝ մոտ 2017թ.։ Մինչ այդ տպավորիչ առաջընթաց էր գրանցվել․ 2000 թվականից վարակվածների թիվը նվազել է 27%-ով, իսկ մահացությունը՝ 51%-ով։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում