Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:31 03-12-2021

ԱՄՆ Կոնգրեսը կանխեց կառավարության աշխատանքի կասեցումը վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հինգշաբթի երեկոյան քվեարկությամբ ընդունել է մինչև փետրվարի 18-ը կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 69 մարդ, դեմ՝ 18։ Եթե ​​այն մերժվեր, հարյուր հազարավոր դաշնային ծառայողներ կուղարկվեին հարկադիր չվճարվող արձակուրդի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն անհրաժեշտ էր, քանի որ Կոնգրեսն առայժմ չի հաստատել նոր ֆինանսական տարվա բյուջեն, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին: Կառավարության մասնակի փակումը կարող էր ստեղծել քաղաքական դժվարություններ խորհրդարանում երկու կուսակցությունների համար, բայց հատկապես դեմոկրատների համար, որոնք նվազագույն առավելությամբ վերահսկում են նրա երկու պալատները։

Ամենից շատ դիտված