Ավելին 4 տարի առաջ - 23:50 02-12-2021

Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումը՝ Հայկոյի մահից երկու ամիս անց

Երգիչ, երգահան Հայկոյի կինը՝ Անահիտ Սիմոնյանը, նրա մահից երկու ամիս անց հուզիչ գրառում է կատարել Instagram-ում։ Նա որդու հետ լուսանկար է հրապարակել և գրել է․

«Երեկ, երբ Արմանին պառկեցնում էի քնելու, խոսեցինք իրար հետ, և նա պատմեց, թե ինչպես են իր ընկերներից մեկի ծնողներն ամուսնալուծվել, ինչով է իր ընկերը կիսվել և շատ վրդովված էր… Ինչին Արմանը պատասխանել է նրան` «Մի անհանգստացիր և հավաքիր քեզ, քո ծնողները պարզապես դադարել են միասին ապրել, քո հայրը պարզապես տեղափոխվել է, բայց կարևորը` նա ողջ է.. (( և դու հնարավորություն ունես նրա հետ շփվելու, գրկելու, համբուրելու, իսկ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կվերադառնա բնականոն կյանքին»… Եվ երբ նա երեկոյան դա ինձ պատմեց, նրա աչքերից արցունքներ էին հոսում և ցավից ձայնը դողում էր… Աստված իմ: Աշխարհում ոչ մի մայրիկի չեմ ցանկանա զգալ այն, ինչ ես երեկ երեկոյան զգացի, երբ քո երեխայի հոգին ցավում է, և դու ոչնչով չես կարող նրան բուժել:

Այսօր, երբ ես նայեցի իմ 10-ամյա որդուն, ես հասկացա` ինչպես է նա ժամանակից շուտ մեծացել, որքան իմաստուն է նա դարձել ուղիղ երկու ամսում… ինչքան ցավոտ է նրա համար ներսից և ոնց է նա իրեն զսպում ինձ մոտ, որ ես էլ լաց չլինեմ: Իմ տղան շատ ուժեղ տղամարդ է դառնալու, ես դա հաստատ գիտեմ:

Իսկ հիմա վերցրեք հեռախոսն ու զանգեք ձեր ծնողներին, կամ մոտեցեք, գրկեք ու համբուրեք նրանց, քանի դեռ ձեր կողքին են, ի վերջո ոչ ոք չգիտի ինչ է մեզ սպասվում վաղը»,- գրել է Անահիտ Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ