copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:18 02-12-2021

Բելառուսի բանակը զրահատեխնիկա է ստացել Ռուսաստանից

Բելառուսի ԶՈՒ 120-րդ մեքենայացված բրիգադի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության БТР-82А զրահափոխադրիչների խմբաքանակով։ Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նոր զրահատեխնիկայի շարք մտնելու հանդիսավոր արարողությունը, հաղորդում է բելառուսական «ՎոենTV» հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով, ռուսական արտադրության նոր БТР-82А-ն ընդգրկվել է նաև Բելառուսի ԶՈՒ 6-րդ մեքենայացված բրիգադի, ինչպես նաև 72-րդ միավորված ուսումնական կենտրոնի և ռազմական ակադեմիայի սպառազինությունում։

«Բելառուսի Հանրապետության նախագահը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբը գործադրում են բոլոր ջանքերը մեր զինված ուժերի մարտական պատրաստվածության և մարտունակության ամրապնդման համար: Ձեզանից յուրաքանչյուրը գիտի, թե այսօր ինչ բարդ պայմաններում է գտնվում մեր պետությունը»,- հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Հյուսիսարևմտյան օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Նաումենկոն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ