copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:02 01-12-2021

ԵՄ-ն հաստատել է պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Բելառուսի դեմ

Եվրամիության դեսպանները հաստատել են Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական՝ հինգերորդ փաթեթը՝ կապված միգրացիոն ճգնաժամի հետ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։

«ԵՄ դեսպանները հենց նոր «կանաչ լույս» տվեցին Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին»,- գրել է նա Twitter-ում։

Յոզվյակը հավելել է, որ ցուցակում ընդգրկված են 17 մարդ և 11 կազմակերպություն։

Պատժամիջոցների նոր փաթեթը կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում հինգշաբթի՝ դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը պատժամիջոցները կմտնեն ուժի մեջ։

«Վեցերորդ փաթեթի վրա աշխատանքները սկսվել են, բայց ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Միգուցե այն պատրաստ լինի հունվար-փետրվարին»,- հավելել է լրագրողը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ