Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:19 01-12-2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 339 դեպք

Հայաստանում դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 հազար 20 դեպք, որոնցից 317 հազար 765-ը`առողջացած, 7610-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 198 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 7279 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 502 նոր դեպք, առողջացել է 590 քաղաքացի, արձանագրվել է մահվան 43 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 373 հազար 959-ի: