copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:13 29-11-2021

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին կհեռանա պաշտոնից

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին կհեռանա գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը։

Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաստատել է տեղեկությունը։ Գործակալության տվյալներով՝ տնօրենների խորհուրդը նախապատրաստվել է այս որոշմանը նախորդ տարվանից և Դորսիի հետ պայմանավորվել է իրավահաջորդի թեկնածությունը։

Ջեք Դորսին գլխավորում է ոչ միայն Twitter-ը, այլև էլեկտրոնային վճարումների մշակման Square ընկերությունը: 2020 թվականին Փոլ Սինգերը՝ Elliott Management ներդրումային կառավարման ընկերության հիմնադիրը, հայտարարել է, որ Դորսին չպետք է միաժամանակ ղեկավարի Twitter-ը և Square-ը, և նա պետք է հեռանա ընկերություններից մեկի ղեկավարությունից։

Դորսիի հրաժարականի մասին լուրերի հետևում Twitter-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 11%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց գերազանցելով հիսուներկու դոլարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր