copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:19 29-11-2021

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ: Արցախի ԱԺ աշխատակազմի հրապարակած հայտարարությունը՝ ստորև.

«Գաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:

Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը:

Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին:

Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի