copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:32 28-11-2021

Մադրիդում բողոքի ցույցի են դուրս եկել ոստիկանները

Հազարավոր իսպանացի ոստիկաններ շաբաթ օրը Մադրիդում երթի են դուրս եկել՝ բողոքելով անվտանգության մասին օրենքի առաջարկվող բարեփոխումների դեմ, հաղորդում է Reuters-ը։

Իսպանիայի երեք հիմնական պահպանողական կուսակցությունների քաղաքական գործիչները միացել են ոստիկաններին։ Նրանք դեմ են արտահայտվել «Քաղաքացիների անվտանգության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին։

Օրենքը թույլ է տալիս իշխանություններին տուգանել լրատվամիջոցներին ոստիկանության չարտոնված պատկերներ տարածելու համար, խստորեն սահմանափակում է ցույցերը և խիստ տուգանքներ է սահմանում իրավախախտների համար:

Իսպանիայի ձախակողմյան կառավարությունը փոփոխություններ է առաջարկել օրենքում՝ ներառյալ ցույցերի ժամանակ ոստիկաններին լուսանկարելը կամ ձայնագրելը այլևս որպես ծանր հանցագործություն չդասակարգելը:

Փոփոխությունների համաձայն՝ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը նաև պետք է օգտագործի ավելի քիչ վնասակար նյութեր։ Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ էր օգտագործել մետալուրգների բողոքի ցույցը ցրելու համար:

Բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված կասկածյալների կալանքի ժամկետը վեց ժամից կկրճատվի երկու ժամի, իսկ տուգանքները համաչափ կլինեն խախտողների եկամուտներին։

Կազմակերպիչները հայտնել են, որ Մադրիդում ցույցին մասնակցել է 150.000 մարդ, սակայն կառավարությունը նշել է 20.000 թիվը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից