copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:39 24-11-2021

Ռուսաստանում գրանցվել է դեռահասների համար նախատեսված Sputnik M պատվաստանյութը

Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը հայտնել է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ Sputnik M պատվաստանյութը՝ 12-ից 17 տարեկան դեռահասների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դեռահասները պատվաստվելու են ծնողների համաձայնությամբ կամ սեփական թույլտվությամբ, եթե նրանք 15 տարեկանից բարձր են, հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ՌԴ կառավարության նիստում։ Նա նաև ասել է, որ Sputnik M պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի դեկտեմբերի վերջին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը առաջարկել է մտածել երկու տարեկանից բարձր երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից